Երեւանում տրանսպորտի ուղեվարձը 50 տոկոսով բարձրացնելու որոշումը կասկածելի է: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին հայտարարել է Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:

 «Տնտեսությունում արագ որոշումներ չեն լինում: Քաղաքային իշխանությունն այնպես է դրել խնդիրը, որ առաջիկա 5-10 օրում դժվար է բարձրացումից բացի այլ բան առաջարկելը: Ամեն դեպքում, 50 տոկոսով բարձրացնելու որոշումը վստահություն չի ներշնչում:  Եթե հարցի վերաբերյալ մասնագետների մասնակցությամբ քննարկումներ անցկացվեին, կարծիքս այլ կլիներ: Հանրության համար կարեւորագույն որոշումն ընդունվել է առանց եզակի հանրային քննարկման», – ասել է  Պողոսյանը:

Ըստ նրա՝ ուղեվարձի սակագների նվազմանը կօգներ Երեւանի տրանսպորտային ամբողջ համակարգի միավորումը ԲԲԸ-ում՝ քաղաքային իշխանությունների, տրանսպորտային ընկերությունների, ինչպես եւ բոլոր ցանկացողների մասնակցությամբ

Քաղաքային իշխանությունը Չինաստանի հետ գործարքից 250 անվճար ավտոբուս ստացավ: Դա աշխարհում հազվադեպ երեւույթ է, սակայն դրա օգուտը սպառողները չզգացին», - նշել է Պողոսյանը: