Հայաստանի ԱԳՆ-ն հաստատում է Սիրիայում երկու հայ պատանիների առեւանգման մասին տեղեկությունը: Ինչպես NEWS>am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, Հալեպի արվարձանում Սիրիայի ընդդիմության զինյալները առեւանգել են երկու հայ պատանիների, որոնք Թուրքիայով ուղեւորվում էին Հայաստան:

Նշենք, որ ավելի վաղ նշվել էր եւս 5 քաղաքացիների առեւանգման մասին, որոնք Թուրքիայի տարածքով ուղեւորվում էին Հայաստան: Առեւանգվածների մասին տվյալներ չեն հաղորդվում: