NEWS.am-ը ներկայացնում է «Մերձավորարեւելյան ֆորում»  ամերիկյան  կազմակերպության նախագծերից մեկի տնօրեն Սեմ Նանբերգի հոդվածը, որը հրապարակվել է «The Washington Times»-ում.

Թուրքիայի քրեական դատարաններն ավելի հաճախ են օգտագործվում վարչապետ Թայիփ Էրդողանի իսլամիստական օրակարգի առաջ մղման համար: Թուրքահայ Սեւան Նիշանյանի նկատմամբ մայիսի 22 –ի դատավճիռն այդ մտահոգիչ միտումների շարունակությունն է:

Նիշանյանը տարբեր հետաքրքրություններ ունեցող տաղանդավոր անձ է. լեզվաբան, լրագրող, հյուրանոցային ձեռնարկատեր Նիշանյանը հայտնի է ոչ միայն  իր ուղեցույցերով, այլ 2004թ-ին Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիայի կողմից արժանացել է «Մտքի ազտություն» մրցանակի` Հայոց ցեղասպանության շուրջ բաց քննարկումների կոչի համար: 2008 թ-ին նա գրել է «Սխալ հանրապետություն. 51 հարց Աթաթուրքի եւ քեմալիզմի մասին» գիրքը` հայտարարելով, որ Թուրքիայի հիմնադիր Աթաթուրքը ֆաշիստական բռնապետություն էր ստեղծել  ազգայնականության ներքո:

Անցած տարի ողջ աշխարհում մահմեդականների կողմից «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հետ կապված բողոքներից հետո, Նիշանյանը հայտարարել էր, որ նման քննարկումը չպետք է հետապնդվի:

Նրա այդ մեկնաբանությունը ոչ միայն 15 առանձին քրեական բողոքի պատճառ էր դարձել, այլեւ փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը  դատախազությանը կոչ էր արել հետաքննություն սկսել:

Ներկայումս Նիշանյանն իր դատավճիռը բողոքարկում է Վճռաբեկ դատարանում.  նա ստիպված կլինի ողջ պատիժը կրել, եթե դատավճիռը հաստատվի: Այդ դատվաճիռը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի  6 –րդ եւ 10-րդ հոդվածները: Նիշանյանի հաջորդ քայլը կլինի Մադու իրավունքների եվրոպական դատարան դիմելը:

«Լրագորողներ առանց սահմանների» կազմակերպությունն անհապաղ դատապարտել էր «տեղեկատվության ազատության կոպիտ խախտումը»  եւ կոչ էր արել անհապաղ չեղյալ համար 216(3)հոդվածը, որը հարիր չէ աշխարհիկ պետությանը, ինչպիսին Թուրքիան է:

Թեեւ թուրքական կառավարությունը համարվում է աշխարհիկ, սակայն Էրդողանի ռեժիմն այդպիսին չէ: 2002թ. իր հաղթանակից հետո Էրդողանը հայտարարել էր, որ  իրենք «աշխարհիկության երաշխավոր են»: Հիմա, իր կառավարման  11-րդ տարում, Էրդողանը հրաժարվել է ցանկացած չափավոր դիրքորոշումից:

Ոչ ԱՄՆ պետքարտուղարությունը, ոչ ԵՄ որեւէ գործակալություն  հանդես չեկան Նիշանյանի վիճակի հետ կապված հայտարարությամբ: Այս ծայրահեղ պահին մարդու իրավունքների հարցերով կազմակերպությունները պետք է նրա անունով բողոք ներկայացնեն ՄԻԵԴ: Չափազանց կարեւոր է, որ միջազգային հանրությունն անմասն չմնա, հակառակ դեպքում Էրդողանի ռեժիմը կշարունակի քրեականացնել կարծիքը: