Իրանն առաջիկայում Ռուսաստանի հետ համաձայնագիր կստորագրի նոր ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին:

«Իրանը ռուսաստանյան կողմի հետ խորհրդատվություններ է անցկացրել, եւ մոտ ժամանակներս նոր ատոմակայանի կառուցման փոխըմբռնման հուշագիր կստորագրվի »,-նշել է նա:

Ավելի վաղ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը Իրան կատարած այցի շրջանակում հայտարարել էր, որ սեպտեմբերի Բուշերի ԱԷԿ-ի ամբողջական շահագործումից հետո Ռուսաստանը հույս ունի Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ խաղաղ ատոմային էներգիայի ոլորտում  համագործակցության ընդլայնման խորհրդատվություններ անցկացնել: