Ռուս-ադրբեջանական հարաբերություններում ոչինչ չի փոխվել, երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ոչ մի կտրուկ փոփոխություն տեղի չի ունեցել: Այս մասին օգոստոսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Տարածաշրջանային համագործակցության ու գլոբալիզացիայի վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

«Ինչ վերաբերում է կայանալիք նախագահական ընտրություններում Պուտինի կողմից Ալիեւի աջակցություն ստանալուն, ապա պետք է ընդգծել, որ Ադրբեջանի գործող նախագահը վերընտրման հարցում այսպես, թե այնպես խնդիր չունի»,-նշել է Գրիգորյանը, ընդգծելով, որ չնայած ԱՄՆ եւ Եվրոպայի կողմից քննադատությանը, Ալիեւին, այնուամենայնիվ, ընդունում են:

Քաղաքագետը կարծիք է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերությունները կմնան նույն մակարդակում: «Չեմ կարծում, որ Ռուսաստանը «նեղանա» մեզանից՝ կապված ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագիրը նախաստորագրելու հետ: Եվրոպայի հետ մեր կիսաինտեգրումը խնդիրներ չի առաջացնի, մենք Եվրամիությանը միանալու նպատակ չենք դնում»,-ասել է Ստեփան Գրիգորյանը, հավելելով, որ ռուսական կողմը մտավախություններ չունի, որ որեւէ ուժ կարող է ստիպել ռազմաբազանդուրսբերել Հայաստանից: