Ղազախստանում տղամարդը սեփական ձեռքերով խեղդել է իր վրա հարձակված գայլին: Ոստիկանության տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Ղազախստանի արեւմուտքում՝ Մանգիստաուսկի երկրամասի տափաստաններից մեկում:

Տղամարդ իջել է ավտոմեքենայից՝ տեղանքն ուսումնասիրելու, երբ հետեւից նրա վրա ինչ-որ կենդանի է հարձակվել: Սկզբում նա կարծել է, որ կռվում է շան հետ, հետո հասկացել է, որ իրականում «հակառակորդը» գայլն է:

Վիրավորը, ով նախկին ոստիկան է, կենդանուն խեղդելուց հետո գնացել է հիվանդանոց, քանի որ լուրջ մարմնական վնասվածքներ է ունեցել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: