Ատլանտայում Ամերիկյան ուռուցքաբանական համայնքի աշխատակիցների կողմից անցկացվող հետազոտությունները ցույց են տվել, որ 50-ից բարձր տարեկան հասակի կանայք կարող են 14 տոկոսով կրճատել կրծքի քաղցկեղի առաջացման վտանգը, եթե մշտապես քայլելով զբոսնեն:

Մասնագետները վաղուց հայտարարում են օրգանիզմի վրա ֆիզիկական մարզումների դրական ազդեցության մասին, սակայն այս անգամ շեշտը դրվել է հենց զբոսանքների վրա, գրում է «Piter-piter.ru»-ն՝ վկայակոչելով The Telegraph-ին:

Փորձին մասնակցել են 50-74 տարեկան 73 000 կանայք: Հետզաոտությունն անցկացվում էր 1992-2009 թվականների ընթացքում: Հենց այդ շրջանում էլ ուսումնասիրվել է փորձի մասնակցների առողջական վիճակը: