Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությունը հրապարակել է վիճակագրական տվյալներ՝ կապված օտարերկրյա քաղաքացիների հետ, որոնք գտնվում է ռուսաստանի տարածքում: Վիճակագրությունն անցկացվել է տարիքային կտրվածքով:

Համաձայն կայքում բերված աղյուսակի՝ Ռուսաստանում բնակվում են մինչեւ 17 տարեկան 29 053, 18- 29 տարեկան ավելի քան 106 193, 30- 39 տարեկան 76 309 քաղաքացիներ: 40- 49 տարեկանների թիվը 58 033 է, 50- 59 տարեկաններինը՝ 52 048, 60 տարեկան եւ ավելի բարձր տարիք ունեցողներինը՝ 16 713: Ընդհանուր առմամբ, Հայաստանի քաղաքացիների թիվը  338349 է: