2014 – 16թթ Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումը կպահանջի լրացուցիչ 153 մլն դոլար; Այս մասին այսօր հայտարարել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը՝ ելույթ ունենալով հաջորդ տարվա բյուջեի խորհրդարանական քննարկումներին:

Սաֆարյանն ընդգծել է, որ թոշակառուների թիվն ու նրանց կենսաթոշակների չափը կարող են աճել: «Այդ դեպքում չբավարարող միջոցները մենք կտրամադրենք Կառավարության պահուստային ֆոնդից»,-պարզաբանել է նախարարի տեղակալը:

Հիշեցնենք, որ 2014-ի սկզբից Հայաստանն անցում է կատարում կուտակային կենսաթոշակային համակարգին: