Մոսկվայի նահանգային դատարանը 10 տարուց մինչեւ ցմահ ազատազրկման է դատապարտել 2011-ի հունվարին «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչություն նախապատրաստելու գործի շրջանակներում չորս մեղադրյալների:

Մեղադրյալներից երեքը դատապարտվել են ցմահ ազատազրկման, մեկը՝ տաս տարի:

Հիշեցնենք, որ 2011-ի հունվարի 24-ին տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել էր 37, մարմնական վնասվածք ստացել 172 մարդ: