Նոյեմբերի 15-ին «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» նախաձեռնությանը միացած ցուցարարները, տեղեկանալով, որ ՀՀԿ խմբակցությունը բոյկոտել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և ընդդիմադիր երեք խմբակցությունների պատգամավորների ստորագրություններով հրավիրված արտահերթ նիստը՝ համակարգի ներդրման հետաձգումը քննարկելու համար, ընդդիմադիր պատգամավորների հորդորով բողոքի երթ են սկսել։

«Մի նահանջեք, գնացեք մինչեւ վերջ»,- հավաքվածներին խորհուրդ է տվել ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը։

ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանի խորհրդով երթն այժմ շարժվում է դեպի դեպի ՀՀԿ կենտրոնական գրասենյակ՝ պահանջելու, որ ՀՀԿ պատգամավորները մասնակցեն արտահերթ նիստին։

Նրանց շարքերը գնալով ստվարանում են։ Երթի մասնակիցներին են միացել ազատամարտիկները։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am