Վրաստանի տարածքում, հայ վրացական սահմանի մոտ նոյեմբերի 25-ի գիշերը կրակոցներ են հնչել: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, հրաձգությունը եղել է Վրաստանի քաղաքացի քրեական հեղինակությունների միջեւ: Միջադեպի հետեւանքով կա երկու զոհ: Զոհերի, նաեւ իրար վրա կրակած անձանց ինքնությունն ու էթնիկ պատկանելությունն առայժմ չի հաղորդվում:

Ինչպես հայտնել էր Shamshyan.com-ը, կրակոցներ են հնչել հայ-վրացական սահմանի մոտ՝ Բագրատաշենի հսկիչ-անցակետին հարակից տարածքում: Ըստ տեղում շրջանառվող լուրերի՝ կան զոհեր եւ վիրավորներ: