Գյումրիի Ստեփան Ալիխանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը պատրաստվում է նոր թատերաշրջանի: Թատրոնի գործունեության, հետագա ծրագրերի մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար Լեւոն Բաղդասարյանը:

Փետրվարին մեկնարկող նոր թատերաշրջանի համար արդեն երկու նոր ներկայացում է պատրաստվում՝ «ՈՎ աշխատի, նա կուտի» ու «Աչքայադուստր Գիսանե»: Երկրորդ ներկայցումը «Գորտ արքաադուստր» հեքիաթի մոտիվներով է: Ծրագրվում է բեմադրել «Բարեկենդան» ներկայացումը ու Ռուբեն Մարուխյանի «Իսկական ընկեր» ստեղծագործության մոտիվների վրա հիմնված եւս մեկ բեմականացում:

Թատրոնի խաղացանկում կա 10 – 12 ներկայացում: Բաղդասարյանի խոսքով՝ երկու լեզվով ներկայացվում են հետեւյալ բեմադրությւոնները՝ «Կախարդն ու աքաղաղը», «Գնդիկ-բոքոնիկը», «Մաշան ու արջը», «Տիկնիկների համերգը»: Տարեկան մոտ չորս նոր բեմադրություն է արվում: Այս տարի ծրագրվում է բեմականացում ներկայացնել նաեւ մեծահասակների համար: Բացի այդ, թատրոնն ակտիվորեն համագործակցում է մանկատների ու սոցիալական կենտրոնների հետ; Նրանց համար առանձին բեմադրություններ են արվում:

Գյումրիի տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935թ մայիսի 26-ին, ավելի վաղ, քան Երեւանինը: