Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում տեղակայված Հայկական գրադարանն ու Ամերիկայի թանգարանը վերանվանվել են ու այսուհետ կկոչվեն Ամերիկային հայկական թանգարան` ի նշան  որպես խոշոր թանգարանի դրա կարգավիճակի ճանաչման: Այդ մասին գրում է «Wicked Local Watertown»-ը:

Անվանման մեջ պահպանվում են «հայկական» եւ «Ամերիկայի» բառերը, քանի որ թանգարանը ոլորի համար է եւ պատկանում է բոլորին: Այդ փոփոխությունից հետո հաստատությունը հայտնի կլինի որպես խոշորագույն հայկական թանգարան Հայաստանի սահմաններից դուրս: Դեռ 1996թ.-ին Հարվարդի համալսարաում հայագիտության պրոֆեսոր Ջեյմս Ռասելը գրել էր. «Հավանաբար, Երեւանում Հայաստանի պատմության պետական թանգարանի եւ Իսրայելում Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի թեմի հավաքածուներից հետո սա ամենամեծ հավաքածուն է»:

Թանգարանի հավաքածուն մշտապես ընդլայնվում է: Օրինակ, այն խոշոր հավաքածուներ է ձեռք բերել Բեդուքկայան ընտանիքից, մեծ թվով նշագրված հայկական գորգեր Արթուր Գրեգորյանից, Ղարաբյան ընտանիքից Կյութախիայի խեցեգործական ապրանքներ: Վերջին չորս տարիների ընթացքոիմ թանգարանը ձեռք է բերել լուսանկարիչ Յուսոֆ Քարշի հավաքածուն, Նորթան Դոձի հավաքածուիիից հետխորհրդային շրջանի  նկարներ եւ շատ այլ ցուցանմուշներ: