Համակարգչային վիրուսի կոդում, որի միջոցով միլիոնավոր ամերիկացիների բանկային քարտերից տվյալներ են գողացվել, եղել են բառեր, որոնք ռուսերենով են գրված եղել; Այդ մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով զեկույցը, որը նախապատրաստել էր ԱՄՆ կառավարությունն ու iSight Partners Inc ընկերությունը:

Հայտնի է, որ վնասակար կոդի ֆրագմենտները տարածվել են  2013-ի գարնանից  ի վեր:

Հիշեցնենք, որ  2013-ի դեկտեմբերի կեսին այդ տրոյանի միջոցով չարագործները կարողացել էին գողանալ մոտ քառասուն միլիոն բանկային քարտերի տվյալներ: