Թուրքական մամուլում սկսել են կրկին հրապարակել 2 տարի առաջ «Մշակույթի եւ արվեստի մեծ մրցանակ»-ի հանձնման ժամանակ Թուրքիայի վարչապետի կողմից Արա Գյուլերին լուսանկարելու լուսանկարները, երբ լրատվամիջոցները հայտնեցին, որ Արա Գյուլերը առողջական խնդիրներով տեղափոխվել է հիվանդանոց։

Արա Գյուլերը 2012-ին արժանացել էր «Մշակույթի եւ արվեստի մեծ մրցանակ»-ի, որի հանձնման արարողությանը մասնակցող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բեմ էր բարձրացել եւ Արա Գյուլերի ֆոտոխցիկով լուսանկարել Արա Գյուլերին։  Լուսանկարվելուց հետո Արա Գյուլերը կատակով հարցրել էր Էրդողանին, թե ե՞րբ կարող է իր նկարը վերցնել։

Հիշեցնենք, որ ր Արա Գյուլերը, ում նաեւ անվանում են «Ստամբուլի աչք»,  ծնվել է 1928-ին Ստամբուլում։ 1950-ին սկսել է լրագրողական գործունեությունը Yeni İstanbul պարբերականում։

Արա Գյուլերը ստացել է բազմաթիվ մրցանակներ եւ տիտղոսներ թե՜ Թուրքիայում, թե՜ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից։

Իրականացրել է ֆոտոռեպորտաժներ համաշխարհային պատմության հայտնի դեմքերի, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Առնոլդ Թոյնբիի,  Բերթրանդ Ռասելի, Պիկասոյի, Սալվադոր Դալիի եւ այլոց հետ: