Պաշտոնական այցով Երեւան ժամանած Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Հայաստանի եւ Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Վրաստանյան պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին եւ ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին:

Գիորգի Մարգվելաշվիլին շրջայց է կատարել Հիշողության պուրակում եւ տնկել արծաթափայլ եղեւնի: