Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը snob.ru ռուսական հրատարակչության իր բլոգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սպառնացել է նոր Նյուրնբերգյան դատավարությամբ: 

Ուկրաինայի դեմ պատերազմի դեպքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տրիբունալ է սպասվում, վստահ է Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կրավչուկը:

Ըստ նրա` Պուտինին չի հաջողվի վախեցնել, սակայն նա ինքը պետք է հասկանա իր գործողությունների հետեւանքները:

«Կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինին վախեցնել չի հաջողվի, քանի որ նա միշտ ցուցադրում է իր ուժը եւ ցանկացած անհեթեթ գաղափար տանում է մինչեւ վերջ:

«Կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինին վախեցնել չի հաջողվի, քանի որ նա միշտ ցուցադրում է իր ուժը եւ ցանկացած անհեթեթ գաղափար տանում է մինչեւ վերջ: Ես միայն կարող եմ դիմել Պուտինին եւ ասել.  նա կարող է իրականացնել Ուկրաինայի հետ պատերազմ սկսելու անհեթեթ գաղափարը, կարող է…. սակայն նրան  սպասվելու է «Մոսկվայի Նյուրնբերգյան դատավարությունը», - հայտարարել է Կրավչուկը:

Ըստ Կրավչուկի` այդպիսի պատերազմը կարող է վերաճել «երրորդ համաշխարհայինի»:

«Ռուսաստանն ասում է, որ մեզ հետկատարվում է ինչ-որ բան, որն իրեն դուր չի գալիս: Մեզ նույնպես Ռուսաստանում կատարվող շատ բան դուր չի գալիս: Սակայն Ռուսաստանն ինքը պետք է իր հարցերը լուծի: 

Ղրիմում կանայք եւ երեխաները դուրս են եկել` զինվորականներին դիմակայելու համար: Մենք ունենք Չեչնիայի փորձը: Որքան խաղաղ մարդիկ զոհվեցին այնտեղ:  Պատերազմի ժամանակ զոհվում են ոչ միայն զինվորականները, կան ծերեր, կանայք եւ երեխաներ…  նրանք նույնպե՞ս պետք է մահանան ինչ-որ շիզոֆրենիկի պատճառով: Մենք ծնկի իջանք, իսկ Ռուսաստանը նստեց մեր գլխին: Չեխոսլովակիան, Լեհաստանը, Աֆղանստանը, Հունգարիան: Հիմա, ինչ է, հերթն Ուկրաինայի՞նն է», - հայտարարել է Կրավչուկը: