ՌԴ Ռոստովի մարզում ջիհադի գաղափարների տարածման առթիվ քրեական գործ է հարուցվել:

Մարզային դատախազության տվյալներով, 19-ամյա մի աղջիկ համացանցում «Քույրերի պատգամը» անունով ծայրահեղական բնույթի տեսանյութ է տեղադրել: Փորձագետների գնահատմամբ, այն տարբեր կրոնական դավանանքների ներկայացուցիչների միջեւ ատելություն ու թշնամություն է սերմանում, ոչ մահմեդական բնակչության բացասական գնահատական ներառում եւ զինված ջիհադի ու ահաբեկչական գործողությունների կոչ անում:

Հիշյալ տեսանյութը դեռեւս 2013թ. հունիսին Ռոստովի Լենինյան շրջանի դատարանի կողմից ծայրահեղական էր ճանաչվել, հաղորդում է «Ռոսբալտը»:

Գործին «ատելության կամ թշնամության սերմանման, ինչպես նաեւ մարկային արժանապատվության ստորացման» հատկանիշն է տրվել: