Նար-Դոսի փողոցում, այսօր՝ հունիսի 16-ի կեսգիշերին կրակոցներ են հնչել: NEWS.am-ին հաջողվեց պարզել, որ կրակոցները ավազակային հարձակման վայրում են հնչել:

Պարզվել է, որ 48-ամյա մի տղամարդ ատրճանակով զինված ներխուժել է Նար-Դոսի փողոցի թիվ 30 հասցեում գտնվող խանութ եւ ատրճանակի սպառնալիքի ներքո վաճառողուհուց գումար պահանջել եւ այդ ընթացքում կրակոցներ արձակել:

Պարզվել է՝ այս քաղաքացու ինքնությունը, նա հաշվառված է Սյունիքի մարզի Դարպաս գյուղում: Դեպքի վայր են ժամանել իրավապահները եւ բերման ենթարկել կրակողին:

Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ նա ձերբակալվել է: Դեպքի վայրից հայտնաբերվել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված 5 փամփուշտով, ինչպես նաև հայտնաբերվել է 5.6 մմ տրամաչափի կրակված 1 պարկուճ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Մ. Մելքումյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: