Վերահսկիչ պալատի 2012թ. զեկույցը, որը  հանրային լայն արձագանք էր ստացել,   առայժմ ընդամենը մեկ քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել:

Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հունիսի 25-ի մամուլի ասուլիսում հայտնել է, որ նշված զեկույցի հիմքով դատախազություն է ուղարկվել 17 նյութ: Ներկայումս երկու նյութեր միացվել են մեկ քրեական գործում՝ դիտավորյալ սնանկացման հարցով: Եվս 5 նյութերի հարցով քրեական գործի հարուցումը մերժվել է:

Հիշեցնենք, ՎՊ զեկույցը վերաբերում էր 2013թ. պետբյուջեի մոտավորապես 701 միլիարդ դրամի ծախսային մասին, եւ նշվում էր, որ շինարարության եւ գնումների բնագավառը ռիսկային է համարվում: