Ուկրաինական Կամենեց-Պոդոլսկ քաղաքում շարունակվում են Ուկրաինայի հայերի միության եւ Հայ Առաքելական Եկեղեցու ուկրաինական թեմի կազմակերպած միջոցառումները, որոնք սկսվել են նախօրեին:
Հունիսի 27-ին կոնֆերանսի ընթացքում տեղի է ունեցել Սուրբ Նիկողայոսի մայր տաճարի հանձնումը հայկական կրոնական համայնքին, հաղորդում է «AnalitikaUA.net»-ը:
Հայ Առաքելական Եկեղեցու ուկրաինական թեմի առաջնորդ Գրիգորիս Բունիաթյանը Սուրբ Ստեփանոս զանգակատանը մատուռի օծման արարողություն է անցկացրել:
Ինչպես արդեն հաղորդում էին, հունիսի 27-ին կայացել է Ուկրաինայի հայերի միության կոնֆերանս, որտեղ քննարկվել են կազմակերպության մի շարք կարեւոր հարցեր:
Միջոցառմանը ներկա են եղել իշխանության, մտավորականության եւ հորգեւորականության, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներ, հյուրեր Հայաստանից:
Կազմակերպված միջոցառումներին կմասնակցեն Ուկրաինայի տարբեր շրջանները ներկայացնող ստեղծագործական խմբեր:
Հավելենք, որ հայ համայնքի հետ քաղաքը կապված է այնպիսի տեսարժան վայրերով, ինչպիսիք են Հայկական շուկան, Հայկական միջնաբերդն ու Հայկական ջրհորը: