Մոսկովյան մետրոյի ողբեգությունը Բաքվի մետրոպոլիտենում խուճապի առիթ դարձել:

modern.az թերթի հաղորդմամբ, «Սախիալ» մետրոյի կայարանում  գնացքների շարժման խափանում է տեղի ունեցել, ինչն էլ ուղեւորների շրջանում խառնաշփոթ է առաջացրել: Մետրոպոլիտենի մամուլի-ծառայության ղեկավար Նասիմ Փաշայեւի խոսքով՝ «Ինշահատչըլար» կայարանից ուղեւորված №11 մետոյում խնդիրներ են ծագել: Ստիպված են եղել ազատել վագոնները եւ գնացքը արհեստանոց ուղարկել: Երթուղու ուշացման պատճառը սա է եղել: Այժմ ամեն ինչ կարգավորվել է:

Հիշեցնենք, որ «Մայիսի 28» մետրոյի կայարանում առավոտյան նույնպես միջադեպ էր տեղի ունեցել, որը ուղեւորերի շրջանում խուճապի ու տագնապի մթնոլորտ էր բարձրացրել. երիտասարդի ոտքը մնացել էր պլատֆորմի եւ գնացքի վագոնի միջեւ:

Նշենք, որ 22 մարդու կյանք խլած երեկվա մոսկովյան մետրոյի ողբերգության ֆոնին, բաքվեցիները վախով են վերաբերվել քաղաքայի մետրոպոլիտենի կայարաններում միջադեպերի նկատմամբ: