Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն Աղվերանում այսօր երեկոյան հանդիպում է ունեցել Շախմատի համաշխարհային 41-րդ օլիմպիադայի մեկնարկից առաջ եզրափակիչ ուսումնամարզական հավաքն անցկացնող շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների հետ:

Հանրապետության nախագահը զրուցել է մեր շախմատիստների եւ նրանց մարզիչների հետ, հետաքրքրվել մարզավիճակով եւ մաղթել հաջողություններ: