Չինաստանի ոստիկանները գնդակահարել են կացիններով եւ դանակներով զինված տանյակ ույղուրների: Հուլիսի 28-ին երկրի Սինզյան-Ույղուրյան ինքնավար շրջանի երկու քաղաքներում անկարգություններ են տեղի ունեցել, հաղորդում է  Lenta.ru-ն՝ վկայակոչելով BBC News-ին:

ՉԺՀ իրավապահ մարմինների հաշվետվության մեջ սպանված եւ վիրավորված ապստամբերի թիվը չի հստակեցվել: Միեւնույն ժամանակ Ույղուրների համաշխահային կոնգրեսում հայտարարել են, որ ավելի քան 20 ույղուր է սպանվել, եւ 10-ը՝ վիրավորվել: Եւս 67 մարդ կալանավորվել է ոստիկանության կողմից:

Անկարգությունները տեղի են ունեցել Շաչե քաղաքի մոտակայքում: Կացիններով ու դանակներով զինված մարդիկ գրոհել են ոստիկանական բաժանմունքի վրա, ինչպես նաեւ հարձակվել տեղացի բնակիչների վրա եւ մոտ 30 ոստիկանական ավտոմեքենա ջարդել: Չինական իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես «մանրամասն կազմակերպված եւ մտածված ահաբեկչություն»: Իշխանությունները ահաբեկչության կազմակերպման մեջ կասկածում են «Արեւելյան Թուրքեստանի իսլամական շաժմանը», որը պայքարում է ույղուրների անկախության համար:

Անկարգությունների պատճառը Սինզյան-Ույղուրյան ինքնավար շրջանի բնակիչներին  կրոնական ավանդույթները արգելելու որոշումն է եղել: Սինցզյանի բնակչության մոտ կեսը մուսուլման ուղյուրներ են: Հուլիսի 28-ին նրանք պետք է նշեին սուրբ Ռամադան ամսվա պահքը: