Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությունում երկրորդ տեղը զբաղեցրած Հայաստանի հավաքականը Т-90 նոր տանկ է նվեր ստացել: Այդ մասին լրագրողներին հայտարարել է մրցույթի կազմակերպչական հանձնաժողովի ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Տանկեր վարելու վարպետության եւ գնդացիրներից ու հրանոթներից կրակելու ճշգրտության առաջնությունը անցկացվել է օգոստոսի 4-ից 16 –ը, Մորձմոսկվայի Ալաբինոյում: Առաջնությանը մասնակցել են 12 երկրների ներկայացուցիչներ, 20 –ից ավելի պետություններ դիտորդներ էին ուղարկել: Թիմային մրցումների արդյունքում առաջին տեղն է գրավել Ռուսաստանի թիմը, Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 2-րդ տեղը, երրորդ տեղում ՉԺՀ-ը է:

«Հայաստանի ստացել է Т-90 տանկի սերտիֆիկատ: Սերտիֆիկատը նախատեսված էր մրցույթում առավել բարձր տեղ գրաված օտարերկրյա թիմի համար»:

Այսպիսով, Հայաստանի տանկային զորքերը մոտակա ժամանակներս կհամալրվեն նորագույն ռուսական տանկով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ առաջին տեղը զբաղեցրած ռուս տանկիստները «Ուրալվագոնզավոդ» կորպորացիայից մեքենաներ են նվեր ստացել: