Այսօր՝ օգոստոսի 20-ի առավոտյան Երեւանում՝ Սունդուկյանի անվան թատրոնի հարակից այգում տղամարդու դիակ էր հայտնաբերվել:

NEWS.am-ը ոստիկանությունից փորձել էր պարզել, թե որն է եղել տղամարդու մահվան պատճառը: Քիչ առաջ ոստիկանությունից հայտնեցին, որ պարզվել է դիակի ինքնությունը, նա Կոտայքի մարզի Բյուրեղավան գյուղի բնակիչ է, 57 տարեկան: Մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հարուցվել է քրեական գործ, քննություն է կատարվում: