Ռուսաստանը եւ Ղազախստանը քննարկում են Ղազախստանի տարածքով դեպի Չինաստան գազատարի կառուցման հնարավորությունը: Այդ մասին հաղորդել է Ղազախստանի էներգետիկայի առաջին փոխնախարար Ուզաքբայ Քարաբալինը:

«Մեր երկրի նախագահը եւ վարչապետը ցանկություն են հայտնել Ռուսաստանի հետ համատեղ քննարկել Ղազախստանի միջոցով Ռուսաստանից Չինաստան գազատարի կառուցման հնարավորությունը: Չինաստանում արդեն Ռուսաստանից սկիզնն առնող մեկ գազատար կա, երկրորդ գազատարը նախատեսվում էր անցկացնել Ալթայի լեռներով: Մեր կողմից առաջարկվել է գազատարն անցկացնել Ղազախստանի տարածքով՝ անցնել Աստանայով եւ Հորգոս կամ Ալաշանկոու շրջաններից դուրս գալ Չինաստան», հայտարարել է Քարաբալինը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Քարաբալինի խոսքով՝ ռուսական կողմը առաջարկության նկատմամբ «որոշակի հետաքրքրություն է ցուցաբերել»:

«Այսօր մենք ստեղծում ենք աշխատանքային խումբ այդ հարցի առավել մանրակրկիտ ուսումնասիրության նպատակով», - հավելել է նա: Ներկայումս ընթանում է նախագծի քննարկումը: