«Եվրատեսիլ-2010» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Եվա Ռիվասը ճանաչվել է մրցույթի ամենագեղեցիկ մասնակիցներից մեկը: Ինտերնետային հատուկ հարցման արդյունքում նա զբաղեցրել է 3-րդ տեղը՝ հավաքելով 14 տոկոս ձայն:

Ռիվասից առաջ են անցել միայն ռումինուհի Պաուլա Սելինգը (31,35 տոկոս) եւ Ադրբեջանի ներկայացուցիչ Սաֆուրա Ալիզադեն (22,56 տոկոս):

Այս տարվա հաղթողը հայտնվել է միայն 5-րդ տեղում: Գերմանացի Լենա Մայեր-Լանդրուտի օգտին քվեարկել են հարցվածների միայն 6 տոկոսը:

Տղամարդկանց շարքում առաջին տեղը զբաղեցրել է MANGA խմբի մենակատար Ֆարման Աքգյուլը, ով ներկայացնում էր Թուրքիան: