ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտում ռուսական եկեղեցու հիմնարկեքի եւ խաչի կանգնեցման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից,  երկրի ղեկավարը կարեւորել է երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը եւ նշել, որ այդ գործում մեծ է հատկապես Արցախի ռուսական համայնքի դերը:

Արարողությանը մասնակցում էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներ եւ Ռուսաստանից ժամանած հյուրեր: