Ավտոարշավորդ, «Ֆորմուլա-1»-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը դուրս է գրվել Լոզանի հիվանդանոցից, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

«Մեզ առողջանալու երկար ու ծանր ճանապարհ է սպասվում»,-ասված է նրա ընտանիքի տարածած հայտարարությունում:

2013-ի դեկտեմբերին Շումախերը գլխի լուրջ վնասվածք է ստացել ֆրանսիական Ալպերում լեռնադահուկային հանգստավայրում եւ հայտնվել կոմայի մեջ: Հունիսի 16-ին հայտարարվել է, որ մարզիկը դուրս է եկել կոմայից եւ տեղափոխվել Լոզանի վերականգնողական հիվանդանոց:

Հաղորդվում է, որ լեգենդար մարզիկը ողջ կյանքում հաշմանդամը է մնալու: