Gallup International ընկերության հարցման համաձայն, նախորդ ավելի քան մեկ տարվա ընթացքում Հայաստանում զգալիորեն նվազել է Եվրասիական միության կողմնակիցների թիվը:

Ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Արամ Նավասարդյանը նշել է, որ եթե 2013-ի ապրիլին Հայաստանում հարցվածների 67 տոկոսն էր կողմ Ռուսաստանի նախաձեռնած միությանը, ապա այս օգոստոսին կողմ է արտահայտվել միայն 57 տոկոսը:

Ընդ որում, հայաստանցիների մեծամասնությունը՝ 64 տոկոսը, դեմ է արտահայտվել, որ Հայաստանը անդամակցի Եվրասիական միությանը առանց Լեռնային Ղարաբաղի: