Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ առաջիկա ամիսներին մարզական ցուցադրական ելույթներ կկազմակերպի Ազատության հրապարակում:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2014 թ սեպտեմբերի 13-ից սկսած մինչեւ դեկտեմբերի 6-ը, յուրաքանչյուր շաբաթ օր, ժամը 14:00-17:00, Ազատության հրապարակում երեւանցիների եւ մայրաքաղաքի հյուրերի համար մեր մարզիկները ցուցադրական մրցելույթներ կունենան` բասկետբոլ, բռնցքամարտ, բադմինթոն, գեղարվեստական մարմնամարզություն, թաեքվոնդո, ուշու, վոլեյբոլ, ձյուդո, սեղանի թենիս, սամբո, թենիս, սպորտային մարմնամարզություն, ըմբշամարտ, հանդբոլ, ակրոբատիկա, սուսերամարտ, գեղասահք, ծանրամարտ, շախմատ եւ խոտի հոկեյ մարզաձեւերից: