Անգլիական «Տոտենհեմ Հոթսփուր» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ չի կարող սկսել նոր մարզադաշտի շինարարությունը՝ այդտեղ գտնվողն արագ սննդի կետի պատճառով: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Daily Star պարբերականը:

Պատճառը «Քեբաբ Հաուս»-ի սեփականատրիոջ հետ եղած տարաձայնություններն են, որի հաստատությունը գտնվում է այն հատվածում, որը իշխանությունները հատկացրել են մարզադաշտ կառուցելու համար:

«Քեբաբ Հաուսի» սեփականատերը կտրականապես հրաժարվում է տեղափոխվել՝ անգամ փոխհատուցում վճարելու դեպքում: Սպասվում է, որ խնդիրը կլուծվի դատարանում: Նախկինում ակումբի ղեկավարությունը հաջողությամբ բանակցություններ էր վարել այդ տարածքում գտնվող 70 հաստատությունների սեփականատերերի հետ:

Ակնկալվում է, որ 58-հազարանոց մարզադաշտը պատրաստ կլինի 2017-18 թվականներին, որի կառուցման համար կծախսվի 400 մլն ֆունտ: