Ղազախստանի Կարագանդայի շրջանից դպրոցականը 10 մլն տենգե է ստացել (շուրջ 55.000 դոլար)՝ հաղթելով ձիարշավի հանրապետական մրցաշարում: Այս մասին տեղեկացրել է Ղազախստանի Ազգային մարզաձեւերի ասոցիացիայի մամուլի ծառայությունը:

«Առաջին տեղը եւ գլխավոր մրցանակը՝ 10 մլն տենգեն, նվաճել է Դուման Ամանգելդին, «Բակտոր» ձիով»,- տեղեկացրել է մամուլի ծառայությունը:

Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացել են, համապատասխանաբար, 5 մլն տենգե (շուրջ 27.500 դոլար) եւ 2.5 մլն տենգե (շուրջ 13.700 դոլար):