Ռումինական Պիտեշտ քաղաքում պետպաշտոնյաների, ռումինական հայ համայնքի առաջնորդների, Համընդհանուր հայկական բարեգործական միության ներկայացուցիչների եւ տարբեր երկրներից հայկական հարցի լուծման ջատագովների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությունը: Այդ մասին հաղորդվում է Հայ դատի ամերիկյան գրասենյակի ֆեյսբուքյան էջում:

Հանդիսավոր արարողությանը մասնակցել է Հայ առաքելական եկեղեցու Ռումինական թեմի առաջնորդը՝ եպիսկոպոս Տաթեւ Հակոբյանը, ինչպես նաեւ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը: Բացման արարողությունից հետո մասնակիցները ներկա են գտնվել «Պիտեշտիի հայկական համայնքի պատմություն» խորագրով ցուցահանդեսին: Ավելի ուշ խումբը այցելել է Պիտեշտիի սբ. Կարապետ եկեղեցի (1852թ.):