Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով սեպտեմբերի 29-ին եռօրյա պետական այցով Հայաստան ժամանած՝ Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը այսօր՝ սեպտեմբերի 29-ին, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ է դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցի անմեղ զոհերի հիշատակին: (ֆոտոռեպորտաժ)

Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը Հունաստանի նախագահին հանձնեց նորվեգացի ճանապարհորդ, մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալ։

Հիշեցնենք, որ Հունաստանը Հայոց Ցեղասպանությունը ճանաչել է 1999թ.։

Նշենք, որ այցի շրջանակում նախատեսվում են Հունաստանի նախագահը հանդիպումները կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։