Ֆրանսիայի Քրեական ոստիկանությունը ռուսաստանցի գործընկերների եւ փաստաբանների օգնությամբ փնտրում է 1989 թվականին Մոսկվայում անհետացած հայտնի արտ-դիլեր եւ հայկական ծագմամբ ֆրանսիական միլիոնատեր Գարիկ Բասմաջյանին:

Այն ժամանակ գործարարը ավելի քան 100 մլն դոլար արժողությամբ նկարների ինքնատիպ հավաքածու է ԽՍՀՄ՝ Էրմիտաժում եւ Տրետյակովյան պատկերասրահում ցուցադրելու նպատակով: Մոսկվայում գործնական բանակցությունների ընթացքում նա անհետ կորել է, իսկ հավաքածուն մինչեւ հիմա պահպանվում է Էրմիտաժում:

Այս պատմության հանդեպ նոր հետաքրքրությունը կապված է այն հանգամանքի հետ, որ վերջերս գործով առաջին անձն է հայտնվել. Ֆրանսիայում ձերբակալվել է ԽՍՀՄ-ից նախկին բռնցքամարտիկ Ալեքսանդր Պոդլեսնին: Ոստիկանությունը կարծում է, որ նա ուղղակի առնչություն է ունեցել Բասմաջյանի անհետացմանը:

Գարիկ Բասմաջյանը ծնվել է 1947 թվականին, Երուսաղեմում: 1960-ական թվականների կեսերին փոխադրվում է պատմական հայրենիք՝ Երեւան, իսկ 1977-ին՝ Փարիզ: Այնտեղ նա դառնում է Եվրոպայի խոշորագույն թեմատիկ հավաքածուներից մեկի սեփականատերը: