Արցախի Հանրապետությունում բնակվում է շուրջ 200 սիրիահայ (30 – 35 ընտանիք), հոկտեմբերի 3-ին հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: 

Ըստ նրա՝  սիրիահայերը հիմնականում բնակվում են հանրապետության արեւմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում, որտեղ դատարկ հողատարածքներ կան: «Այնտեղ նրանք ցորեն են աճեցնում, ընդ որում՝ մեծ հաջողությամբ, քանի որ Սիրիայում էլ են դրանով զբաղվել: Մենք ուրախ ենք, որ այդպիսով նրանք կկարողանան պահել իրենց ընտանիքները եւ աշխատել հանուն Արցախի տնտեսության բարօրության: Պետք է ասեմ, որ նրանք շատ լավ աշխատողներ են», - հավելել է Հարությունյանը: Իր կողմից կառավարությունն ապահովել է նրանց բնակարանային եւ կենցաղային պայմանները, հավելել է վարչապետը: