Հուշարձանը տեղադրվելու է Գերմանիայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Սլուբիցե քաղաքում, Ֆրանկֆուրտի հրապարակում: Հեղինակը 30-ամյա հայ քանդակագործ Միհրան Հակոբյանն է:

Արձանի բարձրությունը 1.7 մետր է, նախագծի արժեքը՝ 50.000 զլոտի (12 հազար եվրո): Այդ միջոցները հատկացվել են քաղաքային բյուջեից:

Հուշարձան տեղադրելու նախաձեռնությամբ չորս տարի առաջ հանդես էր եկել Սլուբիցեի Կոլեգիում Պոլոնիկումի տնօրեն Քշիշտոֆ Վոյցեխովսկին: Արձանի բացման արարողությունը կայանալու է հոկտեմբերի 22-ին: