«Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպությունը պետությունից տարածք կստանա: Նման որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 16-ի նիստին: Կառավարությանն  առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արմեն Սահակյանը հայտարարեց, որ տարածքը հատկացվում է ընդհանուր հասանելի գիտելիքների քարոզչության, վիքիհամաժողովների, տեղեկատվական  տեխնոլոգիաների ոլորտում «առանց փոխկապի» համաժողովների անցկացնման նպատակով:

Նշենք, որ «Վիքիմեդիա Հայաստան» խանդավառ ակտիվիստները արդեն մի քանի տարի ակտիվ գործունեություն են ծավալում Հայաստանում: Գյումրի եւ Եղվարդ քաղաքներում գործում են վիքիակումբներ, իսկ հանրապետության 7 դպրոցներում կան վիքիխմբակներ:

«Վիքիմեդիան» «Վիքիպեդիան», «Վիքիբառարանը» եւ այլ լայնորեն տարածված կրթական ռեսուրսները առաջխաղացնող նախագիծ է: