Լեհական Սլուբիցե քաղաքում՝ Գերմանիայի սահմանին մոտ, բացվել է օնլայն հանրագիտարանին՝ «Վիքիպեդիային», նվիրված աշխարհի առաջին հուշարձանը, գրում է հայ-ամերիկյան «Asbarez» թերթը:

2.5 մետր բարձրությամբ հուշարձանը պատկերում է 4 մարդկանց, ովքեր բարձրացնում են գնդաձեւ գլուխկոտրուկ՝ «Վիքիպեդիայի   խորհրդանիշն է: Հուշարձանը ստեղծվել է Միրան Հակոբյանի կողմից:

Հուշարձանի ստեղծումը ֆինանսավորել են քաղաքային իշխանությունները՝ նրա արժեքը կազմել է  11800 եվրո: Նման հուշարձան ստեղծելու առաջարկությունն արվել էր քոլեջի վարչական տնօրեն, դոկտոր Կշիշտոֆ Վոյցեխովսկու կողմից:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Լեհաստանում կբացվի ինտերնետ-հանրագիտարան «Վիքիպեդիային» նվիրված առաջին հուշարձանը: Նախագծի հեղինակը 30-ամյա հայ քանդակագործ Միհրան Հակոբյանն է: