Գյումրիի օրվա միջոցառումների շրջանակում այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Գյումրիի քաղաքապետարանը հունահռոմեական ըմբշամարտի 2014թ. աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին նվիրել է «Հունդայի» մակնիշի ավտոմեքենա։

«Ճերմակ արջին» մեքենայի բանալիները հանձնեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացած պարգեւների եւ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ։

Քաղաքապետարանը նվեր էր պատրաստել նաեւ հունահռոմեական ըմբշամարտի 2014թ. աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի համար՝ հողատարածք՝ Գյումրիի կենտրոնական  հատվածում՝ սեփական տուն կառուցելու համար: