Բերեդ Մարոնյանի  «Ցեղասպանության որբերը» վավերագրական ֆիլմը առաջադրվել է 2014թ. ԱՄՆ-ի «Էմմի» մրցանակաբաշխության փաստագրական եւ պատմական ֆիլմերի անվանակարգում : Ֆիլմն առաջադրվել է ամերիկյան Ֆլորիդա նահանգի Հեռուստատեսային արվեստի եւ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից, գրում է «The Armenian Weekly» մասաչուսեթսյան պարբերականը:

Կարճամետրաժ ֆիլմում ներառված է սենսացիոն հարցազրույց Մորիս Միսակ-Կելեկչյանի հետ, ով բացահայտել է Անթուրայի մանկատան գաղտնիքը, որտեղ ցեղասպանությունից հետո թուրքացվում էին 1000 հայ որբեր: Վերջին երկու տարիների ընթացքում «Ցեղասպանության որբեր» ֆիլմը ցուցադրվել է «PBS» հեռուստաալիքի կողմից, իսկ հեռուստադիտողների թիվը գերազանցել է 12 մլն-ը: Բացի այդ, ֆիլմը ցուցադրվել է նաեւ ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում, Մերձավոր Արեելքում եւ Հարավային Ամերիկայում կազմակերպված բազմաթիվ միջոցառումների ու փռատոնների ընթացքում եւ բազմաթիվ պարգեւներ ստացել: