Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:

Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ:

Միջադեպի մանրամասները ճշտվում են: