«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն` Հայաստանի բանկային շուկայի առաջնորդներից մեկը, հայտարարել է սույն թվականի դեկտեմբերի 24-ից լիարժեք ռեբրենդինգ սկսելու մասին: Այս կապակցությամբ Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշեց.

«Այսօր լինելով խոշորագույն հայկական բանկ` Արդշինինվեստբանկը շարունակում է իրականացնել իր զարգացման ռազմավարական ծրագիրը եւ այդ ծրագրի շրջանակներում անցկացնում ռեբրենդինգի արշավ: Նոր իմիջս տեղծելիս` փորձել ենք դրանում արտացոլել Բանկի հիմնական արժեքներն ու փիլիսոփայությունը` բազմամյա փորձը, նորարական տեխնոլոգիաների օգտագործումը եւ հաճախորդների ակնկալիքները գերազանցելու մշտական ձգտումը: Մեր նոր ոճն ունիվերսալ է` հիմնված պարզության եւ հարմարավետության սկզբունքների վրա: Այն ժամանակակից է, թեթեւ եւ հիշվող: Գունային գամման համադրում է Բանկին երկար տարիներ բնորոշ ավանդական գույները: Բանկի նոր կերպարը հաստատում է, որ Բանկը կայուն է եւ հասանելի: Վստահենք,  որ մեր այս քայլը կողջունեն մեր հաճախորդները, ում կարծիքըմ ենք շատ ենք կարեւորում: Մենք ուժեղ ենք միասին»:

Ինչպես հայտնի է` «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 2003թ. փետրվարին: Նույն թվականի մարտ-մայիս ամիսներին Բանկը ձեռք է բերել այդ ժամանակաշրջանի համակարգային «Արդշինբանկ» ԲԲԸ առողջ ակտիվների եւ պարտավորությունների զգալի մասը իր մասնաճյուղային ցանցի հետ միասին, իսկ նույն թվականի նոյեմբերին` «Ագրոբանկ» ԲԲԸ-ի հիմնական բիզնեսն իր մասնաճյուղերի հետ միասին: Սակայն «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն լուծարվող «Արդշինբանկ» ԲԲԸ եւ «Ագրոբանկ» ԲԲԸ բանկերի իրավահաջորդը չի հանդիսացել եւ չի էլ հանդիսանում:

Բանկը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը եւ ունի լայն մասնաճյուղային ցանց (55 մասնաճյուղ): Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով www.ashib.am կամ զանգահարելով 59-04-04 հեռախոսահամարով: