Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության պայմանագրային կառավարիչ ֆրանսիական «Սաուր» ընկերության գործադիր նախագահ Ժերոմ Լե Կոնտի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետն արդյունավետ է գնահատել ՀՀ կառավարության եւ ֆրանսիական ընկերության միջեւ համագործակցությունը: Հովիկ Աբրահամյանը ջրամատակարարման բնագավառում նոր ծրագրեր իրականացնելու գործում կարեւորել է փոխգործակցության զարգացումը:

Ժերոմ Լե Կոնտը նշել է, որ Հայաստանի կառավարությունը «Սաուր» ընկերության համար կարեւոր գործընկեր է: Պարոն Լե Կոնտի խոսքով՝ ֆրանսիական ընկերությունը պատրաստվում է մեր երկրում ջրամատակարարման բնագավառում ներդնել նոր տեխնոլոգիաներ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ջրամատակարարման ոլորտում նոր ծրագրերի իրականացմանը, առկա վիճակին եւ խնդիրներին առնչվող հարցեր: