Նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան հայ խաղաղարարների առաջին ստորաբաժանումը մեկնեց Լիբանան՝ ծառայության: Այս իրադարձությունը, որը մեծ նշանակության ունի Հայաստանի միջազգային վարկանիշի համար, մթագնեց տհաճ եւ անկանխատեսելի իրադարձությամբ:

Խաղաղարարների խումբը մեկնեց «Զվարթնոց» օդանավակայանից, ինչի մասին լրատվամիջոցները տեղեկացել էին Պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրությունից: Այդ փաստաթուղթը լրագրողի եւ օպերատորի անուն նշելու մասին ոչ մի պահանջ չէր պարունակում:

Կարեւոր մեկ հանգամանք. խաղաղապահներին ճանապարհում էին բավական ուշ՝ 22:30-ին: Տերմինալը, որտեղից մեկնում էին խաղաղարարները, տեղակայված է քաղաքից շատ հեռու, խուլ մի վայրում: Լրագրողների մեծ մասը, չկասկածելով որեւէ խնդրի մասին, ազատ արձակեց մեքենաները:

Բայց Լիբանանի բնակչության խաղաղության պաշպանության գործում հայ զինծառայողների մասին ռեպորտաժի փոխարեն, լրագրողները ստիպված էին բախվել միանգամից երկու կառույցների բյուրոկրատական մեքենաների:

Ոչ մի վատ բան չկասկածող լրագրողներին տերմինալի մուտքի մոտ դիմավորեց անվտանգության պահպանության ծառայությունը՝ չգիտես որտեղից հայտնված ցուցակով: Դրանում միայն 2-3 հեռուստաալիքների լրագրողների եւ օպերատորների անուններն էին: Թերթերն ու գործակալությունները, այդ թվում՝ պետական, ցուցակը կազմողներին ակնհայտորեն չէին հետաքրքրում:

Տերմինալի պահպանության ղեկավարությունը կտրականապես հրաժարվեց զիջումների գնալ եւ լրագրողներին թույլ տալ մոտենալ ինքնաթիռին: Միջոցառմանը ներկա պաշտպանության նախարարը չկարողացավ կամ չցանկացավ միջամտել:

Պահպանության ծառայության աշխատակցի խոսքով, ցուցակն իր ղեկավարությունն է տվել, իսկ վերջինն իր հերթին այն ստացել է Պաշտպանության նախարարությունից: Եթե այդպես է, ցուցակը կազմողների համար վատ չէր լինի հիշել, որ երկրից դուրս նրանց հաջողությունների եւ ձեռքբերումների մասին կիմանան ոչ մայրենի լեզվով հեռուստաալիքներից:

Ինչպես բազմիցս նշվել է, միջազգային խաղաղարար գործունեությանը Հայաստանի մասնակցությունը, խաղաղության ապահովման գործում ներդրումը պետության միջազգային հեղինակության բարձրացման կարեւոր մաս է կազմում:

Միաժամանակ, նման բյուրոկրատական սխալները չեն նպաստում արված աշխատանքի մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը: Եվ նրանց, ովքեր նման խոչընդոտներ են ստեղծում, ստիպված ենք հիշեցնել նման վերաբերմունքի անթույլատրելիության մասին: