Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը եւ օրվա ընթացքում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Նուզգեր, Չախրլը, Քյուրդլար, Հորադիզ, Քարվենդ, Չեյիլ, Կուրապատկինո, Մարզիլի, Սարըջանլու, Քենգեռլի, Բաշ-Քարվենդ, Թաղիբեյլի, Ջրաբերդ, Թալիշ, Գյուլիստան, Կարախանբեյլի, Աշաղը Աբդուռահմանլի, Աշաղը Սեյիդահմեդլի, Աշաղը Վեյսալի եւ Լեւոնարխ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է»,- նշված է ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ: