Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանագրին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, կայացած քվեարկությանը դեմ է քվեարկել 7 պատգամավոր՝  Զարուհի Փոստանջյանը, Թեւան Պողոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ռուբիկ Հակոբյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանը:

Ձեռնպահ է քվեարկել 1 պատգամավոր՝ ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը:

Քվեարկությանը չեն մասնակցել պատգամավորներ Գրիգորի Մարգարյանը, Լյովա Խաչատրյանը, Առաքել Մովսիսյանը, Սպարտակ Մելիքյանը, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը, Կարո Կարապետյանը, Վահան Կարապետյանը, Հայկ Խաչատրյանը, Արա Արամյանը, Արայիկ Աղաբաբյանը եւ Հրանտ Բագրատյանը: